Արտաքին 4 տարի առաջ - 18:37 15-01-2022

Վրաստանի ԱԳ նախարարը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հետ դիրքորոշումները համաձայնեցնելու համար

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կարծում է, որ իր այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ևս մեկ ապացույց է այն բանի, որ Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունները մնում են առաջնահերթ գործընկերների համար և չեն վերանայվի։ Այսպես է ԱԳ նախարարը մեկնաբանել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ առաջիկա հանդիպումը, գրում է SOVA-ն։

«Կարծում եմ՝ մեր դիրքորոշումների փոխանակումը ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ այս այցի ընթացքում շատ կարևոր է։ Կունենամ նաև այլ հանդիպումներ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, ինչը շատ օգտակար կլինի, և մենք կհամաձայնեցնենք դիրքորոշումները, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ հաջորդ բանակցություններին, իսկ ես վստահ եմ, որ դրանք կշարունակվեն, ՆԱՏՕ-ի մեր գործընկերները տեղյակ լինեն մեր դիրքորոշմանը»,- ասել է Զալկալիանին։

ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են գլոբալ անվտանգության հարցեր։ Նախարարի խոսքով՝ այս ֆոնին շատ կարևոր է մշտական ​​կապը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին