Արտաքին 4 տարի առաջ - 17:27 14-01-2022

Ֆրանսիայում դատարանը COVID-պատվաստանյութից մահը համարել է ինքնասպանություն

Ֆրանսիայում մեծ հնչեղություն է առաջացրել մեծահարուստ տարեց փարիզցի գործարարի դեպքը, որն իր կյանքը ապահովագրել էր մի քանի միլիոնով և մահացել COVID-ի դեմ պատվաստումից։ Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է գումար վճարել մահացածի հարազատներին, իսկ դատարանը ճանաչել է ընկերության իրավացիությունը, հայտնում է Unser Mitteleuropa-ն։

Բժիշկները խոստովանել են, որ տղամարդու մահը վրա է հասել պատվաստման հետևանքով։ Դրանից հետո ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել ընտանիքին գումարը, քանի որ ապահովագրական քաղաքականությունը բացառում է փորձարարական դեղամիջոցների ընդունումն ու բուժումը՝ ներառյալ կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

Ընտանիքը դատի է տվել ապահովագրական ընկերությանը, սակայն պարտվել է։ Դատավորը վճռել է, որ փորձարարական պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները հրապարակվում են, և մահացածը չի կարող պնդել, որ տեղյակ չի եղել դրանցից, երբ կամովին ընդունել է պատվաստանյութը: Դատարանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայում չկա որևէ օրենք, որով ստիպել են նրան պատվաստվել։

«Ուստի նրա մահը, ըստ էության, համարվում է ինքնասպանություն»,- վճռել է դատարանը։

Ապահովագրական ընկերությունը նշել է, որ ինքնասպանությունը, ինչպես նաև փորձարարական դեղամիջոցից մահը, չի համարվում ապահովագրական դեպք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում