Արտաքին 5 տարի առաջ - 15:44 09-07-2021

Հյուսիսային Կորեան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութից

Հյուսիսային Կորեան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութից, որը պետք է ստանա ԱՀԿ COVAX-ի ծրագրով, հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ կապված մտահոգությունների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հարավկորեական Ազգային անվտանգության ռազմավարության ինստիտուտի (INSS) պետական ​​վերլուծական կենտրոնի զեկույցին:

Փորձագետները ենթադրում են, որ հանրապետության իշխանությունները կարող են դրա փոխարեն ընտրել ռուսական դեղամիջոց:

Ինստիտուտը կարծում է, որ Հյուսիսային Կորեան փորձում է պատվաստանյութեր ձեռք բերել կորոնավիրուսի դեմ, բայց դեռ չի հաջողել, քանի որ գործում է բավականին «պասիվ»:

Մարտից սկսած Հյուսիսային Կորեան արտասահմանում գտնվող իր քաղաքացիներին թույլ է տվել պատվաստվել, բայց երկրի ներսում դա դեռ չի անցկացվում, պարզաբանել են փորձագետները:

«Ըստ ամենայնի, Հյուսիսային Կորեան դրական է համարում ռուսական պատվաստանյութը, բայց պահանջում է այն տրամադրել անվճար»,- կարծում են փորձագետները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին