Արտաքին 5 տարի առաջ - 12:32 30-08-2021

Նոր Զելանդիայում գրանցվել է առաջին մահը Pfizer պատվաստանյութից

Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի հետ կապված առաջին գրանցված մահվան մասին: Հաղորդում է Reuters-ը:

Տեղեկատվությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ COVID-19-ի դեմ դեղերի անվտանգության անկախ մոնիթորինգային հանձնաժողովը պատվաստումից հետո կնոջ մահվան ստուգում է անցկացրել:

Ըստ հրատարակության՝ հանձնաժողովը կարծում է, որ մահվան պատճառը միոկարդիտն է, որն առաջացել է Pfizer պատվաստանյութի կողմնակի ազդեցությունից:

«Սա առաջին դեպքն է Նոր Զելանդիայում, երբ պատվաստումներից հետո առաջին օրերին մահվան դեպքը կապված է COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի հետ»,- ասվում է Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին