Արտաքին 4 տարի առաջ - 20:28 13-01-2022

ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ նախարարները համաձայնեցրել են Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման ծրագիրը

Հունվարի 13-ին տեսակապի միջոցով տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։

ՀԱՊԿ քարտուղարության տվյալենրով, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը և Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Նշվում է, որ նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները նիստի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները։

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի