Մամուլ 4 տարի առաջ - 08:30 13-01-2022

Ինչի՞ց են նեղվել իշխանամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ: Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը: Նախ՝ պետք է արձանագրել, որ նշյալ իրադարձություններին բավական ակտիվ ու զգայուն արձագանք տվեցին հատկապես, այսպես կոչված, «արևմտյան» ՀԿ-ներն ու քաղաքական դաշտի արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք գրեթե բոլորն էլ անթաքույց «նիկոլամերձ» են։

Ուշագրավ է, որ այդ շրջանակները ավելի հանգիստ ընդունեցին պատերազմը, կապիտուլ յացիան, հսկայական տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, սակայն մեծ աղմուկ բարձրացրեցին ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի իշխանության դիրքորոշման հետ կապված, քանի որ հիանալի առիթ էր ստեղծվել հակառուսական և հակաՀԱՊԿ-ական հիստերիայի նոր ալիք ապահովելու համար։

Մյուս կողմից՝ շատ հետաքրքրական է, եթե չասենք՝ խորհրդանշական, նույն այդ շրջանակների որոշ ներկայացուցիչների ցավագին արձագանքը այն կարծիքների հետ կապված, թե Ղազախստանում կատարվածում առկա են թուրքական հետք և պանթուրքիստական ծրագրի տարրեր։ Ստացվում է՝ Հայաստանում կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք խիստ վիրավորվել են նման պնդումներից, ավելին՝ նրանցից ոմանք անգամ պահանջում են ապացույցներ և փաստեր՝ կատարվածի մեջ թուրանական հետք ցույց տալու համար» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը