Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:47 24-02-2023

Ափսոսում եմ, որ Ալիևի ցանկությունները համընկնում են հայկական որոշ շրջանակների ցանկության հետ․ Մանե Թանդիլյան

Կարևոր հարցերի մասին Oragir․News-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ

Մյունխենում Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդարյանը հեռանա։ Իրարամերժ տեսակետներ են հնչում, տիկին Թանդիլյան, փաստորեն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ազատեց պետնախարարին և նշեց պատճառներ։ Ըստ Ձեզ Ալիևի պահանջը կատարվե՞ց։

-Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ոչ միայն չի գնալու Արցախից, այլև չի պատկերացնում իրեն առանց Արցախի։ Սա ուժեղ և հայրենիք ունեցող մարդու խոսքեր են։ Ոչ ոք չի կարող զրկել մարդուն հայրենիքից, եթե նա հայրենիք ունի։ Ինչ վերաբերվում է Ալիևի պահանջներին, կարող եմ միայն ափսոսալ, որ վերջինիս ցանկությունները, ցավոք սրտի, համընկնում են հայկական որոշ շրջանակների ցանկության հետ։ Հետևությունը թողնում եմ ժողովրդին։

Ռուբեն Վարդանյանը օրինակ ծառայելով տեղափոխվեց Արցախ։ Նա խոսել է իր պաշտոնավարման 110 օրերի մասին, որի գերակշռող մասը անցել է շրջափակման պայմաններում։ Նրա հեռանալու փաստը ի՞նչ կտա Արցախին և արցախցիներին։

-Արցախի ժողովուրդը ֆանտաստիկ ժողովուրդ է, որին ծառայելու պատիվ եմ ունեցել նաև ես։ Պայքարող առաջնորդության պարագայում արցախցիները կհաղթահարեն շատ դժվարություններ։ Նրանց պայքարը այսօր չի սկսվել և վաղն էլ չի ավարտվելու, ու պետք է արժանի լինել այդ ժողովրդին։ Պատերազմից հետո արցախցիները կորցրել էին հույսը ապագայի նկատմամբ և Ռուբեն Վարդանյանը վերականգնեց այդ հույսերը։ Պաշտոնում թե առանց, նա ծառայելու է Արցախի ժողովրդին՝ որպես հայ ժողովրդի արժանի զավակ։

Հաագայի դատարանի որոշմամբ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Ձեր դիտարկումը։

-Աշխարհը, Հաագայի դատարանի միջոցով, այսուհետ ճանաչեց ինչպիսի կեղծ խաղաղասերների հետ գործ ունի հայ ժողովուրդը, որոնք պատրաստ են մարդկության դեմ հանցագործությունների՝ քողարկելով դա կեղծ թեզերով, հույս ունենալով մոլորեցնել աշխարհին։ Վաղ թե ուշ Ադրբեջանը դադարեցնելու է այս պաշարումը, բայց սա հնարավորություն տվեց նաև աշխարհին փաստերով ապացուցվել ալիևյան ռեժիմի ցեղասպան քաղաքականության մեջ։ Այլևս սա չի կարող դառնալ քաղաքական սակարկման առարկա, սա արդեն դատարանի կայացած որոշում է։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ