Մամուլ 1 տարի առաջ - 07:12 25-03-2025

«Կասկադի» հարցը քննարկվեց դռնփակ, իշխանամերձ ճարտարապետներով. կասկածելի գործարք․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել «Կասկադ»-ի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, «Ջի Թի Բի» ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում: Իհարկե, այն դռնփակ արեցին, բայց «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հիմնական շահառուն 97.5 %-ով Գրիգոր Տեր-Ղազարյանն է, եւ թերեւս դրանով է պայմանավորված կոռուպցիոն հերթական շղթայի գործադրումը: Ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից բոլոր իշխանական լծակները գործի են դրվել, որ «Կասկադ» համալիրի վերակառուցումը իրականացնի հենց այս ընկերությունը, որի հաղթելու գործընթացը մասնագետները կասկածահարույց են համարում:

Բանն այն է, որ Երեւանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Բացի դրանից, այդ ընթացքում Ավինյանն ու Ղազարյանը հասցրել են «գործի բերումով» մտերմանալ:

Եվ ահա, երեկ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հրավիրել էր շուրջ 300 անդամ ունեցող Հայաստանի Ճարտարապետների պալատին՝ քննարկելու «Կասկադի» ծրագիրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ճարտարապետներ են ընդամենը ներկայացել այդ հանդիպմանը, որոնք ՔՊ-ի հետ այս կամ այն թելով կապված են: Մեծ մասը մերժել է նրանց:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ներկա է եղել Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, որը Երեւանի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ է: Ի դեպ, նա նաեւ վերոնշյալ «մտահոգ բաց նամակ»-ի հեղինակներից է և փաստացի երկակի չափանիշներ է գործադրում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտերմուհին՝ ճարտարագիտական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը եւ Անահիտ Թարխանյանը, որի տղան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է:
Նրանք քննարկել են, հարթել սուր անկյունները, բայց ինչպես՝ պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կասկադ» համալիրի համահեղինակներից որեւէ մեկի ժառանգը չի մասնակցել այդ կարեւոր քննարկմանը՝

• ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյան,
• Սարգիս Գյուրզադյանի իրավահաջորդ Մարիամ Գյուրզադյան,
• Ջիմ Թորոսյանի իրավահաջորդ Անահիտ Թորոսյան:

Նրանց հետ հարցը չի քննարկվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, եւ «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է:

Հիշեցնենք, որ «Կասկադի» վերակառուցման կասկածելի գործարքի հաղթողը խոստացել է թանգարան, շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ կառուցել: Խոսքը նույն «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը 2009-ին խարդախության համար դատապարտվել է, եւ այդ դատավճիռը հրապարակեց «Ժողովուրդ» օրաթերթը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը