Արտաքին 4 տարի առաջ - 21:17 12-01-2022

Տոկաևը սկսել է չեղարկել արտակարգ դրությունը Ղազախստանի շրջաններում

Ղազախստանի մի շարք շրջաններում, որտեղ իրավիճակը կայունացել է, 2022 թվականի հունվարի 13-ի առավոտյան ժամը 7-ից կհանվի արտակարգ դրությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Առաջին հերթին, արտակարգ դրության վաղաժամ հանումը տեղի կունենա Արևմտյան Ղազախստանի և Ղազախստանի Պավլոդարի մարզերում, որտեղ իրավիճակն արդեն համեմատաբար կայուն է։ Ղազախստանի մյուս շրջաններում արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, սակայն այն կարող է չեղարկվել նաև տարածաշրջաններում իրավիճակի վերջնական կայունացումից հետո։

Ավելի վաղ Տոկաեւը հայտարարել էր հունվարի 13-ին Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերման մասին։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ հունվարի 13-ին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները կսկսեն դուրս գալ հանրապետությունից։ Նրանց ներկայությունը, ինչպես նշել է հանրապետության նախագահը, հոգեբանական մեծ նշանակություն ուներ ահաբեկիչների դեմ պայքարի համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է