Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:51 12-01-2022

Բրիտանուհին թարթիչների արհեստական աճեցման պատճառով կորցրել է տեսողությունը

Լիվերփուլցի Ժասմին Դյուհերսթը որոշել է երկարացնել թարթիչները և դիմել է գեղեկության սրահի մասնագետին։ Ուսանողուհու խոսքով՝ մինչ պրոցեդուրաների մեկնարկը իրեն չեն թեստավորել ալերգիկ ռեակցիաների առկայության համար՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Սակայն մեկ շաբաթ անց Ժասմինի մոտ խնդիրներ են սկսվել։ Նրա կոպերը ծածկվել են խրթեշով, իսկ աչքերը սկսել են արցունքոտվել և ուռել այն աստիճան, որ նա ոչինչ չէր տեսնում։ Արդեն հիվանդանոցում նրան ասել են, որ դա ալերգիա է, և անհրաժեշտ դեղամիջոցներ են նշանակվել։

«Ես խուճապի մատնվեցի և չգիտեի, թե ինչ է պատահել, ոչինչ չէի տեսնում», - հիշում է բրիտանացին:

Բացի այդ, Դյուհերսթը ստիպված է եղել ինքնուրույն հեռացնել երկարեցված թարթիչները, ինչի պատճառով էլ նրա բնական թարթիչները թափվել են։

Այժմ ուսանողուհին շարունակում է բուժումը՝ նրա աչքերն աստիճանաբար կարգավորվում են։ Ժասմինը խորհուրդ է տալիս չկրկնել իր սխալները և պահանջել, որ նախքան միջամտությունը ալերգիայի թեստ անցկացնեն:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է