Արտաքին 4 տարի առաջ - 18:53 07-01-2022

Ղազախստանում տիրող իրավիճակի հետ կապված Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարներն արտահերթ նիստ կանցկացնեն

Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։

Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։

Նշենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն այսօր միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը։ Կառույցի գործունեությանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են Թուրքմենստանն ու Հունգարիան։

2009 թվականին ստեղծված Թյուրքական խորհուրդը 2020 թվականին վերափոխվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում