Արտաքին 4 տարի առաջ - 10:12 06-01-2022

Ղրղզստանի նախագահը Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Ղազախստանի նախագահի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանի ներկայիս իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը»,- ​​ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի