Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:47 07-01-2022

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Զրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել բարեկամ երկրի ղեկավարության ջանքերին` ուղղված խաղաղության եւ հանգստության վերականգնմանը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմ Ղազախստան ուղարկելու մասին որոշման իրականացման ընթացքը՝ իրավակարգի պահպանմանն ու կայունության ապահովմանը նպաստելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը