Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:57 05-01-2022

Կառավարությունն ընդլայնում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը

Կառավարությունն ընդլայնում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը՝ ներդնելով նոր կարգավորումներ հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի դրանց թաքցնելու հնարավորությունը: Հայաստանի Հանրապետությունում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր տեխնիկական զննության:

Գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը ներկայումս գործնականում որևէ կերպ չի նպաստում կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը։ Նման իրավիճակը հետևանք է նաև այն բանի, որ ներկայումս գործող իրավական ակտերով սահմանված չէ ավտոմեքենաների հետախուզման և տեխնիկական զննության գործընթացի միջև որևէ ուղղակի կապ։ Այլ կերպ ասած՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՏՄ-ի հետախուզում հայտարարված լինելը տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենում:

ՏՄ-ների նկատմամբ կատարողական վարույթի շրջանակում հետախուզում հայտարարելը ոչ միայն էական ազդեցություն է ունենում կատարողական վարույթի վրա՝ հաճախ արգելակելով դրա հետագա ընթացքը և հանգեցնելով վարույթի ավարտմանը, այլև հետախուզվող ավտոմեքենաների՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերման դեպքում առաջացնում է մի շարք լրացուցիչ ծախսեր։ Մասնավորապես, հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերումը ժամանակատար ու ծախսատար գործընթաց է նախևառաջ Ճանապարհային ոստիկանություն ծառայության և Պարեկային ծառայության համար։ Երկրորդ, հայտնաբերված ՏՄ-ներն առգրավվում, ապա՝ տեղափոխվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք, ապա՝ պահվում այդ տարածքում՝ մինչ կատարողական վարույթի շրջանակում դրանց հարկադիր իրացումը։ Այս գործընթացը մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում ու առաջացնում անհամաչափ, իսկ առավել հաճախ նաև չհատուցվող ծախսեր։ Ուստի հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման այլ գործիքակազմի նախատեսումը հնարավորություն կտա նաև էականորեն կրճատել հետախուզվող ինչպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, այնպես էլ Ոստիկանության կողմից կատարվող՝ ՏՄ-ները հայտնաբերելու, առգրավվելու, տեղափոխելու և պահելու հետ կապված ծախսերը:

ՏՄ-ների տեխնիկական զննության գործընթացն իրականացնելու համար հարկադիր կատարողի որոշմամբ ՏՄ-ի նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու հանգամանքը պարզելու պահանջի սահմանումը կհանդիսանա նաև կատարողական վարույթի շրջանակում ունեցած պարտավորությունների կատարումն ապահովող հարկադրանքի «փափուկ միջոց», որն էականորեն կնպաստի կատարողական վարույթով պարտապանների կողմից պարտավորությունը կատարելուն՝ ապահովելով նաև կատարողական ծախսի ձևով համապատասխան մուտքեր պետական բյուջե։

Վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում կատարողական վարույթի շրջանակում հետախուզվող տրանսպորտային միջոցները փաստացի հայտնաբերելու իրավական հիմքերի ու գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտություն։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով