Միտք 3 տարի առաջ - 15:30 04-09-2023

Խաղաղության օրակարգն ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խաղաղության օրակարգն ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ

Զինված հակամարտությունների խաղաղ կարգավորման պատմության վերջին 44-45 տարիների լավագույն օրինակը թերևս 1979 թ. եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրն է, որի հիմքում դրված են 1978 թ. ստորագրված քեմփդևիդյան համաձայնագրերը: Այդ ժամանակ շատերի համար եգիպտա-իսրայելական հաշտությունը անհավանական էր: Սակայն, ինչպես ասում են՝ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է: Գործի դրվեց միջազգային երաշխավորի ինստիտուտի գործոնը, որը ստանձնեց ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը:

ԱՄՆ-ը հրապարակայնորեն փաստացի երաշխավորեց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի միջև ստորագրվելիք հաշտության պայմանագիրը: Իրադարձության հնչեղության մասին վկայությունը՝ Սադաթի և Բեգինի Խաղաղության նոբելյան մրցանակների արժանանալն էր:

Ինչպե՞ս հաջողվեց միմյանց նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող և մի քանի կատաղի պատերազմների միջով անցած կողմերին հասնել խաղաղության.
1. Նշված խաղությունն ուներ փաստացի երաշխավորող:
2. 1973 թ. արաբ-իսրայելական պատերազմում պարտված Եգիպտոսը նախագահ Սադաթի շնորհիվ մնաց տարածաշրջանային գործոն:
3. ԱՄՆ-ի «դաշնակիցը» դառնալու համար և Իսրայելի հետ խաղաղության դիմաց Սադաթը պահանջեց և ետ վերադարձրեց իսրայելական զորքերի կողմից բռնազավթած եգիպտական բոլոր տարածքները:
4.Սադաթը հանուն խաղաղության չէր զիջում զիջելու համար:
5. Աշխարհաքաղաքական առումով Սադաթը «սառը պատերազմի» շրջանակներում սպասարկում էր բացառապես եգիպտական շահերը:
6. Բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Իսրայելը չէր սպառնում պատերազմով Եգիպտոսին և չէր հավակնում եգիպտական նոր տարածքների. Իսրայելը իրապես ձգտում էր խաղաղության:
7. Սադաթը չսխալվեց խաղաղություն հաստատելու ճիշտ պահի ընտրության հարցում:
Իրականում դժվար է զուգահեռներ անցկացնել արաբ-իսրայելական հակամարտության և Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող ներկայիս զարգացումների միջև, սակայն խաղաղություն հաստատելը ունի իր մեթոդաբանությունը և գործիքակազմը. այն ֆելիետոնյան հայտարարություն չէ:
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես 2021 թ. ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայկական քաղաքական խոսույթում ի տարբերություն 2018-2020 թթ. «Արցախը՝ Հայաստան է և վերջ» քաղաքական վերջնագրի ընկալում ունեցող ձևակերպման, գերակայող դարձավ «խաղաղության օրակարգը», որը տրամաբանորեն աղերս չունի իրական խաղաղության հետ:
44-օրյա պատերազմում կրած պարտությունը, Ադրբեջանի և Արցախի հարցում՝ առանց աշխարհաքաղաքական նոր իրողությունների վերլուծության՝ (նոր աշխարհակարգի շուրջ գլոբալ պայքարը, ուկրաինական ժգնաժամը և այլն) Հայաստանի իշխանությունների վարած կարճատես և պատրանքներով հագեցած արտաքին քաղաքականությունը Արցախը և արցախահայությանը կանգնեցրեց այսօրվա փաստի առջև: Ավելին, միակողմանի կերպով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց միջազգային հստակ երաշխավորության՝ առ այն, որ նույն քայլը կանի նաև Ադրբեջանը Հայաստանի հարցում հաշվի առնելով Արցախի շուրջ իրողությունները, պաշտոնական Բաքվի գործնականում հայատյաց սպառնալիքներին դիմադրելու հարցում Հայաստանը փաստացի մնացել է մենակ՝ ակնկալելով միջազգային խաղացողների կողմից Ադրբեջանին չափի մեջ դատապարտող կոչերից ավելին, իսկ արցախահայությունը հայտնվել է էթնիկ զտման վտանգի առաջ:
Հ.գ. դիվանագիտությունը հնարավորի արվեստ դարձնելու համար Հայաստանին հարկավոր է քաղաքական նոր ուժ, որը պետք է կարողանա վերաիմաստավորել խաղաղության օրակարգի մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ հաշվի առնելով հայկական շահերի առաջնահերթությունը, զերծ մնալով հախուռնության և քաղաքական կարճատեսության արատներից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան