Ներքին 4 տարի առաջ - 11:57 05-01-2022

Քաղաքացիներն այլևս ծխախոտի տուփ չեն տեսնի

ՀՀ քաղաքացիներն այսուհետ ծխախոտի տուփ չեն տեսնի։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով հունվարի 1–ից ուժի մեջ մտած Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումներին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է` բացառությամբ այն դեպքերի, երբ որ մարդն իր ձեռքում ունի ուղղակի,– ասաց Փաշինյանը,– այսինքն` եթե խորհրդային հայտնի բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է «տակից» վաճառեն»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` եթե նախկինում ծխախոտի ցուցատախտակը տեղադրվում էր վաճառքի կետերի մուտքի, դրամարկղի մոտ, ամենատեսանելի վայրում, որպեսզի մարդը հանկարծ չմոռանար ծխախոտ գնել, ապա հիմա ամեն ինչ արվում է, որ մարդը մոռանա ծխախոտ գնել։ Վարչապետը հիշեցրեց, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում, իսկ նոր սահմանափակումները, նրա դիտարկմամբ, հակածխախոտային պայքարի երկրորդ քայլն են։ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ դեռ 2021թ–ի հունվարից, բայց հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` դրա կիրարկումը 1 տարով հետաձգվեց: Իսկ այս տարվա մարտից արգելվելու է նաև ծխախոտի օգտագործումը բոլոր հանրային տարածքներում, այդ թվում` բաց տարածքներում։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ օրենքի պահանջների վերահսկողությունը վերապահվել է տեսչական մարմիններին։ Նախարարը նաև հայտնեց, որ ծխախոտի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր գործընթաց է։ Պաշտոնական տվյալներով` մեր երկրում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոոսը։ Ծխողների 51 տոկոսը տղամարդիկ են։ Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։ Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում