Մամուլ 2 տարի առաջ - 07:15 31-08-2024

Ծխախոտի շուկայում ԵԱՏՄ կարգերը չեն պահպանվում. տուփերի վրա չկան պահանջվող նկարները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Տարեսկզբին տեղեկատվական դաշտում հայտնվեց լուր, որ ԵԱՏՄ իրավական կարգավորումների շրջանակում Հայաստանը պարտավորվել է թույլատրել վաճառքի միայն համապատասխան մակնշմամբ տուփերով ծխախոտ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի շուկայում կարող է վաճառվել (արտադրվել, ներմուծվել) ծխախոտ, որի տուփի վրա առկա է ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների տեսակների պատկերներ:

Նման նկարներով ծխախոտ ԵՄ երկրներում վաճառվում է բավականին երկար ժամանակ ու համաշխարհային տենդենց է: Մեր երկրում, սակայն, կարծես թե այդ հարցին վերաբերվում են մատների արանքով․ մեր լրագրողը ֆիքսել է, որ այդ պահանջը ՀՀ ում ամբողջապես չի պահվում, ու վաճառվող ծխախոտի տուփերի բավականին մեծ տոկոսի վրա փոփոխություն չկա, պարտադրված պատկերները բացակայում են։

Պարզ չէ՝ գործ ունենք պետական ապարատի հերթական անտարբերության դրսևորմա՞ն հետ, թե՞ գոյություն ունի այլ խնդիր: ՊԵԿ օպերատիվ վարչության մեր աղբյուրները պնդում են, որ շատ ընկերություններ փաստաթղթերով ցույց են տալիս, թե իրենց ծխախոտները ներմուծվել կամ արտադրվել են մինչև 2024 թ․ հունվարի մեկը, երբ կարգավորումները դեռևս չէին մտել ուժի մեջ, ինչը, մեղմ ասած, իրականության հետ քիչ աղերս ունի, ու ամենայն հավանականությամբ գործ ունենք պահանջն ու օրենքը շրջանցելու արատավոր դեպքերի հետ:

Ի դեպ, ծխախոտի հարցում հաճախ վիրտուալ ակտիվություն դրսևորող առողջապահության նախարարությունը նույնպես, կարծես թե, չի տեսնում շուկայում առկա այս խնդիրներն ու հարցերը, որոնք ոտնահարում են օրենքը․ չնայած, որ դժվար է գտնել հարթություն, որտեղ այս նախարարությունն իր տեղում է:

Մենք շարունակում ենք հետևել ծխախոտի շուկայում կատարվող զարգացումներին եւ այս առումով կլինեն հետաքրքիր բացահայտումներ․ իսկ մինչ այդ իշխանությունները թող խոսեն օրենքի գերակայությունից, օրենքի տառն ու բառը պահելուց․․․․Իրականությունը, այնուամենայնիվ, այլ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը