Արտաքին 4 տարի առաջ - 19:42 29-12-2021

ԵՄ-ն նախատեսում է Ուկրաինայում ռազմական ուսումնական առաքելություն ստեղծել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է առաջարկել Ուկրաինայում ԵՄ ռազմական ուսումնական առաքելություն ստեղծել՝ ուկրաինական բանակին աջակցելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, հայտնում է Die Welt-ը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ եվրոպացի զինվորական հրահանգիչները կարող են պատրաստել ուկրաինական բանակի ղեկավարությանը։

«Մենք արդեն տեղում գնահատել ենք, թե ինչի կարիք ունեն ուկրաինացիները, ինչպես կարող ենք իրականում օգնել, որքան արժե նման առաքելությունը և ովքեր կարող են մասնակցել դրան»,- ասաց նա։

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հավելել է, որ մոտ ապագայում առաջարկ կներկայացնի ԵՄ անդամ երկրներին։

Նա նաև պարզաբանել է, որ Եվրամիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես աջակցել է Ուկրաինային։

«Օրինակ, անցյալ շաբաթ ես որոշեցի ուկրաինական բանակին տրամադրել ևս 31 միլիոն եվրո աջակցություն»,- ասել է Բորելը և հավելել, որ այդ գումարը նախատեսված է լոգիստիկայի բարելավման և կիբերհարձակումների դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստել՝ Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ագրեսիայի դեպքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը