Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:29 29-12-2021

2021 թվականի ամենաաղմկահարույց քրեական գործերը

Անցնող 2021 թվականը լի էր տարբեր նախկին և ներկա պաշտոնատար անձանց դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործերով։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենաաղմկահարույցները․

5․Ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկը նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն էր։ 54-ամյա Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նույն գործով մեղադրյալներ են նաև Զինված ուժերին զենք և զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք ևս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Նույն քրեական գործով է անցնում նաև Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

4․ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ձերբակալվեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ։ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար։ Հովսեփյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է քաղաքական հետապնդում։

3․ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով մինչ այժմ կալանքի տակ է գտնվում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, գործն անցել է դատական քննության փուլ։ Առուշ Առուշանյանը կալանավորված է հուլիսի 16-ից: Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»,- այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:

2․ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է 2021 թվականի հուլիսի 12-ին: Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել էր բավարարել Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: Զաքարյանը վերջերս է ազատ արձակվել։

1․ Վառելանյութի գործով արդեն 2 տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ էր ներգրավվել ևս մեկ՝ այս անգամ կաշառքի գործով։ Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ երեք տարի առաջ հարուցված քրեական գործն է,որի մասին հանրությունը իմացավ միայն 2021 թվականի նոյեմբերին, և որով մեղադրվում են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ