Արտաքին 4 տարի առաջ - 21:57 28-12-2021

Տղամարդը այրվող խառնուրդով շիշ է նետել Վարշավայում Թուրքիայի դեսպանատան շենքի մեջ

Վարշավայում Թուրքիայի դեսպանատան շենքի մեջ նետել են այրվող խառնուրդով շիշ, կասկածյալը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է RMF ռադիոկայանը։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 28-ի կեսօրին 34-ամյա մի տղամարդ շիշ է նետել Թուրքիայի դեսպանատան շենք։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հրդեհն օպերատիվ կերպով մարվել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի 34-ամյա քաղաքացուն։ Տեսախցիկների ձայնագրությունները դիտելուց հետո պարզվել է, որ հարձակվողը հանցակից է ունեցել։ Թուրքին ուղեկցող հանցակցի ինքնությունը պարզվում է։ Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 4 Մոլոտովի կոկտեյլներով փաթեթ։

Հրկիզման փորձի արդյունքում դեսպանատան շենքի ճակատին հրդեհի հետքեր են մնացել։ Նյութական վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Չեռնոգորիայում տղամարդը գրավել էր բանկի մասնաճյուղը և սպառնում էր պայթեցնել այն։ Բարից Էդին Բեգզիչը պահանջել է տոկոսով վերադարձնել Primorke-ի աշխատակիցներին 12 տարվա աշխատանքի գումարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է