Արտաքին 4 տարի առաջ - 12:07 27-12-2021

Թալիբները նոր սահմանափակումներ են մտցրել կանանց համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարությունը հրահանգ է տվել, որով տրանսպորտային միջոցների սեփականատերերին արգելվում է տեղափոխել կանանց, որոնք գտնվում են 72 կմ-ից ավելի հեռավորության վրա՝ առանց արական սեռի մերձավոր ազգականի ուղեկցության: Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով AFP-ին։

«72 կմ-ից ավելի հեռավորությամբ ճանապարհորդող կանանց չի կարելի ծառայություն առաջարկել, եթե նրանց չի ուղեկցում ընտանիքի մտերիմ անդամը»,- ասել է նախարարության ներկայացուցիչ Սադեկ Ակիֆ Մուհաջիրը՝ հավելելով, որ ուղեկցող տղամարդը պետք է լինի կնոջ մերձավոր ազգականը։

Թալիբները նաև տրանսպորտային միջոցների բոլոր սեփականատերերին կոչ են արել ծառայություններ մատուցել միայն իսլամական հիջաբներ կրող կանանց։

Բացի այդ, հասարակական տրանսպորտում արգելված է երաժշտություն լսելը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում