Ներքին 4 տարի առաջ - 20:37 26-12-2021

Այս ամենից հետո, դու հանգիստ քնու՞մ ես, շարունակում ժպտա՞լ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՅԱԽԿ

Միշտ դեմ եմ արտահայտվել հայ ժողովրդին, ըստ աշխարհագրության, ըստ Հայքի տարբեր մասերի բնակիչներին պառակտելուն, միմյանց դեմ թշնամացնելուն ուղղված քարոզչությանը։Այս երևույթը սարսափելի է և իմ համոզմամբ մեր դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը։ Սակայն, այդ մասին չէ, որ կուզենայի գրել։ Ամեն դեպքում, ինչպես ամեն մարդ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ,այնպես էլ մենք՝ հայերս, բացի մեծ հայրենիքից, մեր սրտերում ունենում ենք նաև մեր նախնիների և մեր ծննդավայր փոքր հայրենիքը։

Երկու օր առաջ, վարչապետ կոչեցյալը, հերթական անգամ անարգեց Արցախն ու արցախցիներին։ Եվ․․․Խոսքս ուղղում եմ հատկապես, իրենց հայրենիքը թշնամուն նվիրած երևույթին ստրուկի պես ծառայող արցախցիներին․

- Ա՛յ, ՅԱԽԿ-ի ղեկավար,Արմեն Գրիգորյան, այս ամենից հետո, դու հանգիստ քնու՞մ ես, շարունակու՞մ ժպտալ, քծնել քո հայրենիքը թշնամուն հանձնած երևույթին, աշխատասենյակիդ պատից կախում նրա նկարն ու չոքած աղոթում դրա առջև»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում