Ներքին 4 տարի առաջ - 21:57 24-12-2021

Հայաստանը, երկու սահմանախախտ ադրբեջանցիներին Ադրբեջանին վերադարձնելով, ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին․ Փաշինյան

Հայաստանը, երկու սահմանախախտ ադրբեջանցիներին Ադրբեջանին վերադարձնելով, ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի պահպանության տեղամասերից մեկում ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի երկու սահմանախախտ զինծառայողների վերադարձի մասին հարցին, թե ի՞նչ նախապայմանով կամ ինչի՞ դիմաց են վերադարձվել նրանք:

Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը նրանց վերադարձրել է առանց նախապայմանների: «Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում