Արտաքին 4 տարի առաջ - 20:43 24-12-2021

Գորբաչովը պատասխանել է Արևմուտքի՝ ԽՍՀՄ-ի փլուզմանը մասնակցելու մասին հարցին

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատասխանել է Արևմուտքի մասին Խորհրդային Միության փլուզման վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ Կրեմլը տեղեկություն ուներ, որ արեւմտյան երկրների իշխանության ամենաբարձր օղակներում «կային մարդիկ, ովքեր շփում էին ձեռքերը՝ տեսնելով մեր դժվարությունները»։ Այս մասին քաղաքական գործիչը խոսել է Interfax-ին տված հարցազրույցում։

Գորբաչովը նաեւ նշել է, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում «մի ամբողջ խմբակցություն» կար՝ պաշտպանության նախարար Դիկ Չեյնիի գլխավորությամբ։

«Ասում էին՝ Գորբաչովն անուղղելի կոմունիստ է, պետք է հույսը դնել Ելցինի վրա։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք չէին թաքցնում իրենց ուրախությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահ և Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր Ռուսլան Խասբուլատովը հայտարարել էր, որ 1980-ականների վերջին ԽՍՀՄ ղեկավարությունը երկիրը տարել է փլուզման։ Նրա կարծիքով՝ երկրի փլուզման առանցքային գործոնը Գորբաչովի և Ելցինի միջև իշխանության ապարդյուն պայքարն էր, որը «ոչ մի կապ չուներ» բնակչության շահերի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է