Արտաքին 4 տարի առաջ - 14:14 24-12-2021

Իրանն արգելել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա. սահմանային անցակետերը փակ են

Իրանի իշխանությունները միակողմանի փակել են Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Cumhuriyet–ը։

Նշվում է, որ Իրանը Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակ կպահի 15 օր։

Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետ Դըրբազ Բույուքսուն նշել է, որ իրանական կողմի որոշումը՝ նոր տարուց 8 օր առաջ, հավանաբար կապված է Ամանորի տոնակատարությունների հետ։

«Հավանաբար Իրանը այս որոշմամբ ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել։ Հուսով եմ, որ այս որոշումը երկար չի տևի, և մեր սահմանները կբացվեն հնարավորինս շուտ»,- ասել է նա։

Բույուքսուն շեշտել է, որ շուրջ 2 տարի համաճարակի զոհ դարձած ժողովուրդներն այլևս չի կարող զոհ դառնալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը