Արտաքին 4 տարի առաջ - 15:22 22-12-2021

2022-ի փետրվար-մարտին Թեհրանում կանցկացվի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթնաժողովը

Իրանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Թեհրանում կանցկացվի Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթնաժողովը՝ «Աստանայի ձևաչափով»։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիին։

«Այո, գագաթնաժողովը ծրագրված է։ Մենք պատրաստվում ենք այն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված կլինի համավարակի հետ կապված իրավիճակից։ Բայց ընդհանուր առմամբ մենք պայմանավորվել ենք գագաթնաժողով անցկացնելու մասին։ Ամենայն հավանականությամբ, փետրվարին կամ մարտին մենք կկարողանանք անցկացնել այդ գագաթնաժողովը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, գագաթնաժողովից առաջ կանցկացվի ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների բարձր մակարդակով հանդիպում։

Խորհրդականը հավելել է, որ Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումը՝ «Աստանայի ձևաչափով», կգումարվի ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ անց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում