Ներքին 4 տարի առաջ - 21:08 21-12-2021

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահին

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ դը Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ:

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։

Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում