Ներքին 3 տարի առաջ - 15:22 03-05-2023

Արցախի արտգործնախարարն ու Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագրել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Օ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Գզավիե Բերտրանն ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն՝ ի սատարումն Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։

Արցախյան կողմից հանդիպմանը ներկա էին ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Նույն օրը Գզավիե Բերտրանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը