Արտաքին 4 տարի առաջ - 18:45 21-12-2021

ՌԴ ԱՆ-ն նշել է «օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշանները

Կոկորդի քորը և տենդը COVID-19-ի «օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշաններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք տեսնում ենք, որ «օմիկրոնի» կլինիկական պատկերում գերակշռում են սուր շնչառական վիրուսային վարակների այնպիսի նշաններ, ինչպիսիք են կոկորդի քորը <...> թունավորման ընդհանուր ախտանշանները, երբեմն դրանք շատ նման են գրիպի ընթացքին»,- ասել է նա:

Բացի դրանից, Մուրաշկոն նշել է, որ առողջապահության նախարարության մասնագետները Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցների հետ միասին ուսումնասիրել են «օմիկրոնի» ընթացքի առանձնահատկությունները Աֆրիկայում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է