Արտաքին 4 տարի առաջ - 09:30 21-12-2021

ԱՀԿ-ն հնարավոր է համարել, որ «օմիկրոնը» կարող է COVID-19-ի համավարակի դեմ հաղթանակ ապահովել

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է «կենդանի պատվաստանյութ» դառնալ, որը կհանգեցնի COVID-19-ի համավարակի դեմ հաղթանակի: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«Մենք իսկապես հուսով ենք, որ այդպես կլինի»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով, դեռ վաղ է եզրակացություններ անել։ ԱՀԿ-ն ակնկալում է, որ մեկ շաբաթից ավելի շատ տեղեկատվություն կստանա այս մուտացիայի մասին։

Միևնույն ժամանակ, Վույնովիչը նշել է, որ համավարակի հաղթահարումից հետո կորոնավիրուսը երբեք չի անհետանա, բայց վարակման դեպքերը շատ ավելի քիչ կլինեն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է