Արտաքին 4 տարի առաջ - 21:07 19-12-2021

Չավուշօղլուն լիահույս է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Վրաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

Դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը, որը կայացավ Մոսկվայում, Վրաստանը չի մասնակցել։

«Մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում և հավատում ենք, որ Վրաստանը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը», - նշել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում