Ներքին 3 տարի առաջ - 23:19 23-11-2022

Հայաստանի գրանցած տնտեսական աճը մեզ լիահույս է դարձնում․ առողջապահության նախարար

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Հարցազրույցի թեման առողջապահական ոլորտի բարեփոխումներն են։

«Մեր բարեփոխումների ծրագիրը և հնգամյա ռազմավարությունը բավական խիտ է։ Աշխատանքները իրականացվում են մի շարք ուղղություններով։ Ենթակառուցվածների փոփոխությունները մեծամասամբ իրականացվում են։ Առողջապահության նախարարության կողմից այս պահին իրականացվում են տասներեք բժշկական կենտրոնների վերակառուցման, կառուցման կամ վերազինման աշխատանքներ։ Հաջորդ տարի այս ցուցակին կավելանան ևս 20 ամբուլատորիաների նախագծման աշխատանքներ։ Տասներկու բժշկական կենտրոնների նախագծման աշխատանքներ են սպասվում և երեք շինարարական հարթակներ»։

Ավանեսյանը վստահեցրեց, որ ոլորտում շինարարական աշխատանքների նման քանակը աննախադեպ է։ Նա նշեց, որ բժշկական օգնության որակի համար ենթակառուցվածքները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։

Անդրադառնալով առողջապահական ծառայությունների ոլորտում բարեփոխումներին՝ Ավանեսյանն ասաց՝ շատ կարևոր է, որ բժիշկների մասնագիտական որակները անընդհատ թարմանան, անընդհատ զարգանան։ Խոսելով բժշկական օգնության տրամադրման ծառայություններից՝ Ավանեսյանը նշեց, որ դա ոլորտի կարևոր տարրերից է։ Նրա խոսքով՝ նախարարությունը այս ուղղությամբ մեծ ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ է ուղղում։

Հարցին, թե պետական ոլորտից տրամադրվող միջոցները բավարա՞ր են բարեփոխումների համար, նախարարը պատասխանեց․ «Տարեցտարի առողջապահությանը ուղղվող միջոցների ավելացման աճը ակներև է։ Հաջորդ տարի մեր ընթացիկ ծախսերը արդեն կկազմեն 134.7 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա բյուջեից մոտ քսան միլիարդով ավել է։ Բայց դրանք բավարար չեն, քանի որ մենք ծախսում ենք ՀՆԱ-ի մեկ տոկոսը, իսկ տարածաշրջանում չորս տոկոսն է, որը բավական օպտիմալ է։ Տնտեսական աճը, որ գրանցում է Հայաստանը, մեզ լիահույս է դարձնում, որ մենք առաջիկա տարիներին պետք է հասնենք այդ չորս տոկոսին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը