Ավելին 4 տարի առաջ - 16:59 19-12-2021

Աբրամովիչը գնել է Ռուսաստանի ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մոտ 350 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787-8 Dreamliner բիզնես-ջեթ է ձեռք բերել՝ Ռուսաստանում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ինքնաթիռն ընդհանուր առմամբ ունի 50 նստատեղ՝ 30-ը հյուրերի համար, 10-ական՝ պահակախմբի և անձնակազմի համար: Օդանավի մակերեսը կազմում է 224,4 քառ. մ, իսկ թռիչքի հեռահարությունը 18418 կմ է՝ պայմանով, որ ինքնաթիռում լինի 25 ուղևոր։ Ինքնաթիռի գույները զուսպ են, քանի որ, ինչպես պարզաբանել է աղբյուրը, «այն այժմ նորաձև է» և ավելի քիչ ուշադրություն է գրավում։

Նշվում է, որ ինքնաթիռը ստեղծվել է 2015 թվականին Switzerland Privateair-ից մասնավոր ավիացիոն օպերատորի կարիքների համար։ Աշխարհում ավիաընկերություններին է պատկանում նման 250 սարք, մինչդեռ Ռուսաստանում այդ մոդելը բացակայում է։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, օդանավի կատալոգային արժեքը կազմում է 248,3 մլն դոլար, դրա լրացուցիչ սարքավորումները կարժենան առնվազն 100 մլն դոլար, մինչդեռ հնարավոր է, որ արժեքը կարող է աճել՝ կախված միլիարդատիրոջ կոնկրետ ցանկություններից։

«Բոինգ 787-8-ը և 787-9-ը շատ VIP են, դրանք իսկապես հսկայական մեքենաներ են՝ ֆանտաստիկ ինտերիերով: «Boeing»-ը և «Airbus»-ը տարեկան արտադրում են ոչ ավելի, քան երկու-երեք նման բիզնես ինքնաթիռ», - պարզաբանել է BizavNews-ի նախագծի ղեկավար Դմիտրի Պետրոչենկոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոման Աբրամովիչը, հնարավոր է, Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է