Ներքին 4 տարի առաջ - 12:48 18-12-2021

Միջանցքի հարցը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որեւէ հարց: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տրված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը։

Սալիվանը փոխանցել է Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը ‘’անպատասխանատու եւ սադրիչ’’ քայլեր են։

Հարցազրույցի ընթացքում Գեւորգյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարեւոր անվտանգային գործոն է։ Այդ օրակարգում շատ կարեւոր դեր եւ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վ, ինչպես նաեւ` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,- նշել է Գեւորգյանը։

Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցք»-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման հարց իրականության մեջ չկա:

«Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որեւէ հարց: «Միջանցք»-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,- ասել է Գեւորգյանը:

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել Atlantic Council վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին:

«Atlantic Councel»-ը կազմակերպել էր հանդիպում փորձագիտական համայնքի հետ, որտեղ ներկայացրել եմ մեր ընկալումները տարածաշրջանային կայունացման եւ տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ», ասում է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները կարեւոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:

• Հարց. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, եւ որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին:

«Հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք»:

• Հարց. Ու՞մ կողմից:

«Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում եւս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատեւ լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը