Արտաքին 4 տարի առաջ - 17:07 17-12-2021

Պուտինը հայտարարել է «օմիկրոն» շտամի դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գործուն է և «երբեմն ավելի արդյունավետ» կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պայքարելու համար, քան մյուս դեղամիջոցները։ Նման պնդմամբ է հանդես եկել պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում։

Պուտինի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է այլ երկրներին տրամադրել «Սպուտնիկ լայթ», որը կարելի է օգտագործել խթանող պատվաստումների համար։ Խոսքը այդ թվում նաև եվրոպական երկրների մասին է, եթե «նրանք դրա անհրաժեշտությունն ու ցանկությունը ունեն», ընդգծել է նախագահը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը