Արտաքին 4 տարի առաջ - 15:07 17-12-2021

Լեհաստանը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին իր զինծառայողի անհետացման մասին

Լեհաստանի զինված ուժերը հայտարարել են, որ արևելյան սահմանին իրենց զինծառայողներից մեկն անհետացել է, և հերքում են Բելառուս նրա փախչելու հավանականությունը։ Այս մասին Twitter-ում հաղորդում է 16-րդ մեքենայացված դիվիզիան, որում ծառայել է զինծառայողը։

«Հինգշաբթի օրը՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսից հետո պարզվել է, որ բացակայում է 11-րդ հրետանային գնդի զինվորը, որն անհետացել է տեղի Նարևկա, Սեմյանովկա և Սեմյանովսկոյե լճի տարածքներում ծառայողական առաջադրանքներ կատարելիս»,- հստակեցրել է գերատեսչությունը՝ հավելելով, որ այժմ իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Միաժամանակ ընդգծվում է, որ Լեհաստանի զինված ուժերը «չեն հաստատում» հաղորդագրություններն այն մասին, որ նա փախել է Բելառուս։

Բելառուս լեհ զինվորականի փախուստի մասին հաղորդել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն։ Նրանց խոսքով՝ նա ապաստան է խնդրել Լեհաստանի միգրացիոն քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է