Մամուլ 4 տարի առաջ - 09:54 14-12-2021

Մոսկվայաբնակ զույգը ֆինանսավորել է հարյուրավոր հայ երեխաների վիրահատություններ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թերեւս Հայաստանից դուրս բնակվող հազարավոր մեծահարուստ հայրենակիցներից քչերն են իրենց ունեցվածքի մի մասը ծախսում Հայաստանի կամ հայության խնդիրները լուծելու վրա: Մեր խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը խնդրեց շնորհակալություն հայտնել հայ ընտանիքի, որն իր վրա է վերցրել երեխայի վերջույթների վիրահատության ողջ ծախսերը` ներառյալ ավիատոմս, կեցություն, բուն բժշկական միջամտություն ու վերականգնողական փուլ:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կապ հաստատած ծնողի կողմից նշված անձինք` Կարեն Մարգարյան եւ Լիլիթ Կարապետյան ամուսինները, սեփական միջոցներով կազմակերպել են շուրջ 200 հայ երեխաների նմանատիպ ու շատ թանկարժեք վիրահատություններ, ինչի շնորհիվ փոքրիկներից շատերն այսօր վերդարձել են առօրյա կյանքի, իսկ նրանց խնդիրներն արտաքնապես նույնիսկ տեսանելի չեն:

Ամուսինների հետ կապ հաստատել, ցավոք, չհաջողվեց, բայց պետք է արձանագրենք, որ հրաշալի է՝ կան Լիլիթի ու Կարենի նման զույգեր, սակայն ավելի հրաշալի կլիներ, եթե աշխարհասփյուռ հայությունը իր հնարավորությունների, իր կապերի ու ռեսուսների թեկուզ փոքր հատվածն ուղղեր երկրի զարգացման ու վերակառուցման վրա. որպես օրինակ, կարող ենք հիշել տարիներ շարունակ ցանցերում պտտվող մի տեսակետ, համաձայն որի` Հայաստանում չկա գյուղ, որտեղից դուրս եկած ու լուրջ հաջողությունների հասած գոնե մեկ մարդ չլինի: Ցավոք, նման հայերը կա՛մ չնչին ու համայնքին ոչինչ չտվող, կա՛մ ավելի շատ իրենց անձը բարձրացնող քայլեր են անում, քան թե նպաստում խնդիրների լուծմանը:

Եթե սրան էլ գումարենք Հայաստանում տարիներով իշխած կոռուպցիան, պարզ կլինի, թե ինչու հասանք այս վիճակին, եւ ինչու են մեր հազարավոր երեխաների, զինվորների ու ծերերի վերջին հույսը Կարենի ու Լիլիթի նման բարերարները:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում