Արտաքին 4 տարի առաջ - 22:49 13-12-2021

Մալթան օրինականացնում է կանեփի աճեցումն ու պահպանումը անձնական օգտագործման համար

Այս շաբաթ Մալթան կդառնա ԵՄ առաջին երկիրը, որը օրինականացնում է կանեփի մշակումն ու պահպանումը անձնական օգտագործման համար։

«Եվրոպեյսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այս մասին է հաղորդում The Guardian-ը։

Ծրագրի համաձայն՝ մինչև յոթ գրամ նյութի պահպանումն օրինական կլինի 18 տարեկանից բարձր անձանց համար։ Բացի այդ, թույլատրվելու է տանը աճեցնել մինչև 4 կանեփի բույս՝ պահպանելով մինչև 50 գրամ չոր արտադրանք։

Օրենքի օգտին քվեարկություն է սպասվում երեքշաբթի օրը Մալթայի խորհրդարանում, որից հետո նախագահը կստորագրի օրենքը, որն ուժի մեջ կմտնի մինչև հանգստյան օրերը։ Այս մասին հրատարակությանը հայտնել է պատասխանատու նախարար Օուեն Բոննիչին։

ԵՄ անդամ ամենափոքր երկրի՝ Մալթայի քայլի հետևում, հավանաբար, 2022 թվականին եվրոպական այլ երկրներում օրենսդրական փոփոխություններ են սպասվում:

Գերմանիան վերջերս հայտարարել է Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների կառավարությունների հայտարարություններից հետո օրինականորեն կարգավորվող շուկա ստեղծելու քայլի մասին: Իտալիայում հանրաքվե է նախատեսվում, և նմանատիպ օրենսդրություն արդեն ընդունվել է Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ 18 նահանգներում։

Բոննիչին նշել է, որ իր կառավարությունը չի ցանկանում խրախուսել թմրամիջոցների օգտագործումը, սակայն չկա որևէ ապացույց, որ կանեփի օգտագործումն ինքնին ավելի ուժեղ նյութերի օգտագործման խթան է:

«Այժմ կա գիտակցության ալիք, որ կանեփ օգտագործողների նկատմամբ կոշտ վերաբերմունքը անհամաչափ էր, անարդար և մեծ տառապանք պատճառեց օրինակելի ապրելակերպի մարդկանց: Բայց այն փաստը, որ նրանք կանեփն օգտագործում են անձնական նպատակներով, նրանց դարձնում է հանցագործ», - ասել է Բոննիչին:

Եվրոպական մի շարք կառավարությունների մոտեցման փոփոխությունները հետևել են ՄԱԿ-ի՝ անցած դեկտեմբերին ընդունած որոշմանը, որով կանեփը հանվում է պոտենցիալ կախվածության և վտանգավոր թմրամիջոցների ցանկից:

Ըստ Bonnici-ի՝ մալթական մոտեցումը նպատակ ունի խուսափել կանեփի ցանկացած օգտագործման քրեականացումից՝ այն կարգավորելիս դրանով իսկ նվազեցնելով վնասը:

Մինչև 28 գրամ կանեփ պահելը կհանգեցնի 50-ից մինչև 100 եվրո տուգանքի, բայց ոչ քրեական պատասխանատվության:

Մինչև 18 տարեկան անձինք, որոնց մոտ կանեփ է հայտնաբերվել, կկանգնեցվեն արդարադատության հանձնաժողովի առջև, սակայն չեն ձերբակալվի։

Երեխայի ներկայությամբ կանեփ օգտագործողներին սպառնում է 300-ից 500 եվրո տուգանք։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի