Ավելին 4 տարի առաջ - 20:59 13-12-2021

Իսպանիայում ամանորյա զարդարանքների պատճառով պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Իսպանական Գրանադայի մի խումբ բնակիչներ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով քաղաքապետ Ֆրանսիսկո Կուենկայի հրաժարականը։ Քաղաքացիներին դուր չեն եկել «սատանայական» ամանորյա զարդարանքները, որոնցով զարդարել են քաղաքը։ Այս մասին գրում է Idea պարբերականը։

Բանն այն է, որ քաղաքապետարանի դիմացի հրապարակում շրջված խաչեր հիշեցնող զարդարանքներ են տեղադրվել։ Վրդովված քաղաքաբնակները պնդում էին, որ նման խաչն օգտագործվել է սատանիստների կողմից՝ որպես քրիստոնեական բոլոր արժեքների մերժման նշան:

Նշվում է, որ քաղաքապետարանը հրապարակը զարդարող ընկերությանը խնդրել է վիճահարույց դեկորացիաները փոխարինել ուրիշներով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում