Ներքին 4 տարի առաջ - 19:55 13-12-2021

Հայաստանում չպատվաստվածները Covid-ի դեմ բուժման համար կվճարեն միջինը 800 հազար դրամ. քննարկումներ ԱՆ-ում

ՀՀ առողջապահության նախարարությունում շարունակում են քննարկել չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը վճարովի դարձնելու հարցը։

Քննարկվում են նաև չպատվաստվածներին հիվանդանոցային բուժումը վճարովի դարձնել փետրվարի 1-ից։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է ԱՆ մամուլի քարտուղարը։

«Չպատվաստված և ստացիոնար բուժում ստացողների մասին է խոսքը»,- Հռիփսիմե Խաչատրյանի խոսքերով՝ նոր շտամի ի հայտ գալով և պատվաստումային ցածր ցուցանիշով է պայմանավորված նոր սահմանափակումներ կիրառելու քննարկումը։

«Նոր շտամի դեպքում և պատվաստումային ցուցանիշները հիմա գոհացուցիչ չեն, հարցը միշտ քննարկվում է։ Ժամկետ հստակ չեմ կարող ասել։ Նախարարն ասել էր, որ որպես առողջապահական կազմակերպիչ, դա կարող է դիտարկել որպես ամենավերջին տարբերակ, բայց եթե իրավիճակը ստիպի, ոնց որ մյուս երկրներում, ստիպված քայլերի կդիմեն։ Շատ երկրներ գնացել են այդ քայլին՝ հանրային առողջապահության տեսակետից ելնելով։ Ոչինչ չեմ բացառում, սա մշտական քննարկման թեմա է, քննարկվում է փետրվարի մեկի ժամկետը։ Եթե չկարողանանք հանրային իմունիտետ ձևավորել, ստիպված ենք միջոցներ ձեռք առնել»։

Փորձեցինք հետաքրքրվել, արդյոք որոշումը չի անդրադառնալու այն քաղաքացիների վրա, ովքեր պատվաստվել և վարակվել են կորոնավիրուսով։ Խոսնակը նշեց, որ բուժումը նրանց համար վճարովի չի լինելու։

Խաչատրյանը նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հարցը շարունակվում է քննարկվել։ Կախված իրավիճակից` արդեն վերջնական որոշում կկայացվի։ Միջին հաշվարկով Covid-ի դեմ բուժումը քաղաքացիների համար կարժենա 800.000 դրամ։

Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումներին անդրադարձել էինք դեռևս աշնանը, խոսվում էր դեկտեմբերի մեկից նոր սահմանափակումնը կիրառելու մասին։

Նշվում էր, որ պետական միջոցներով բուժում չի իրականացվելու, իսկ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ, այնինչ հաղորդել էինք, որ մասնավոր կլինիկաներում հիվանդության դեմ բուժման փաթեթները չեն գերազանցում 300 հազար դրամը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի