Արտաքին 4 տարի առաջ - 11:50 13-12-2021

Իրանը պատրաստվում է հրթիռ արձակել տիեզերք. AP

Միջազգային հետազոտությունների Միդլբերիի ինստիտուտին կից Ջեյմս Մարտինի չտարածման հետազոտությունների կենտրոնի ամերիկացի փորձագետ Ջեֆրի Լյուիսը, որն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագիրը, հայտարարել է, որ Թեհրանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրթիռ արձակել տիեզերք։ Արբանյակային պատկերները ևս ցույց են տվել, որ Իրանը պատրաստվում է տիեզերանավ արձակել, հաղորդում է Associated Press-ը։

Ամերիկյան Planet Labs Inc. մասնավոր ընկերության կողմից դեկտեմբերի 11-ին արված արբանյակային լուսանկարները ֆիքսել են Իրանի Սեմնան նահանգում գտվող տիեզերակայանում նկատվող ակտիվությունը. օժանդակ մեքենան կանգնած է եղել մեկնարկի հրապարակի մոտ գտնվող կայանատեղիում, որտեղ սովորաբար տեղակայված է լինում հրթիռը։ Նման ավտոմեքենա է պատկերված նաև նախորդ արձակումներից առաջ արված արբանյակային այլ լուսանկարներում: Նկարներում նաև հիդրավլիկ կռունկ է երևում՝ ռելսերի հարթակով, որը նկատվել է նաև նախորդ արձակումներից առաջ և, հավանաբար, օգտագործվել է հրթիռի սպասարկման համար։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները չեն հաստատել տիեզերակայանում նկատվող ակտիվության մասին տեղեկությունը, իսկ ՄԱԿ-ում իրանական առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում