Արտաքին 4 տարի առաջ - 22:09 10-12-2021

Նեթանյահուն արձագանքել է Թրամփի վիրավորանքներին

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին։ Այս մասին հայտնում է Maariv հրատարակությունը։

«Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը ի շահ Իսրայելի պետության և նրա անվտանգության», - հաղորդել է «Լիկուդ» կուսակցության առաջնորդի մամուլի ծառայությունում։

Նրանք ընդգծել են, որ Նեթանյահուն մեծապես գնահատում է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքի կարևորությունը։ Հենց այս պատճառով էր, որ նրա համար կարևոր էր շնորհավորել Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջո Բայդենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ավելի վաղ Թրամփը անպարկեշտ հայհոյանքներ էր հնչեցրել Նեթանյահուի հասցեին և ասել, որ ինքը չի խոսել նրա հետ այն պահից, երբ նա շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ ի տարբերություն Իսրայելի վարչապետի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն անմիջապես չեն շնորհավորել Բայդենին հաղթանակի կապակցությամբ, քանի որ «զգացել են, որ ընտրությունները կեղծված են»։

«Առաջին մարդը, ով շնորհավորեց (Բայդենին- Oragir.news) Բիբի Նեթանյահուն էր, մի մարդ, ում համար ես ավելին եմ արել, քան որևէ մեկի համար, ում հետ գործ ունեցել եմ… Բիբին կարող էր լռել: Եվ նա սարսափելի սխալ թույլ տվեց», - ասել է ամերիկացի նախկին առաջնորդը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան