Արտաքին 4 տարի առաջ - 15:56 10-12-2021

Չինաստանը կառուցում է աշխարհակարգի նոր համակարգ. Foreign Affairs

Ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs պարբերականում հրապարակվել է հոդված այն մասին, թե ինչպիսին պետք է լինի միջազգային հարաբերությունների համակարգը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության վերնախավի աչքերով։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Չինաստանը փորձում է ոչ միայն պաշտպանել իրեն և պահպանել իր կարգավիճակը որպես մեծ տերություն, այլև ամբողջությամբ վերակառուցել աշխարհակարգի համակարգը՝ դուրս մղելով ԱՄՆ-ին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Միևնույն ժամանակ, նշում է պարբերականը, Չինաստանը փորձում է աշխարհին առաջարկել ոչ միայն նոր հեգեմոն, այլև աշխարհակարգի հիմքերի նոր տեսլական՝ առաջարկելով պետական ​​վերահսկողություն և սոցիալական համերաշխություն ժողովրդավարական ազատական արժեքների փոխարեն, որի վրա հիմնված է հետռազմական «Pax Americana»-ն (միջազգային հարաբերությունների համակարգ, որը հիմնված է ԱՄՆ գերիշխանության և ազատական ​​արժեքների վրա-խմբ.):

Որպես իրենց դիրքորոշումն աջակցող փաստարկներ՝ հեղինակները նշում են Պեկինի համառությունը Հոնկոնգի և Թայվանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձերում, ինչպես նաև այնպիսի նախագծերում, ինչպիսին է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ը: Բացի դրանից, Չինաստանը օգտագործում է «փափուկ ուժը»՝ առաջ տանելով չինական մշակույթը և աշխարհի տեսլականը այնպիսի կազմակերպությունների օգնությամբ, ինչպիսին է «Կոնֆուցիուսի ինստիտուտը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ