Ներքին 4 տարի առաջ - 13:55 09-12-2021

Սիմոնյանը վստահեցրեց, որ դատարանը Արեգնազ Մանուկյանին կպարտավորեցնի ներողություն խնդրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ դատի է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։

«Ես սուտ խոսելու հետ կապված հայց եմ ներկայացրել դատարան։ Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսում 4 նախադասություն է կարդում`տեքստի տարբեր տեղերում դնելով` ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը, մյուսը չեմ հիշում։ Մի օր ես ձեզ կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզիների պատմությունները։ Ուղղակի չեմ ուզում մտնել անձնական դաշտ, բայց հետաքրքիր բաներ էին պատմում։ Ես չեմ իջնի այդ մակարդակին», - ասաց Սիմոնյանը ։

Նրա խոսքով՝ Մանուկյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում ։ Սիմոնյանը վստահեցրեց, որ դատարանը նրան կպարտավորեցնի ներողություն խնդրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում