Մամուլ 4 տարի առաջ - 09:42 07-12-2021

Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար․ Ժողովուրդ

«2020-ի մարտի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ճամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ամենատարբեր կառույցներից ու պետություններից կորոնավիրուսի հաղթահարման համար օգնություններ ու օժանդակություններ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն Առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե նշյալ ժամանակահատվածում նախարարությանն ու ՀՀ-ին դրսից ինչ միջոցներ ու օժանդակություններ են ուղարկվել: Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՆ-ն մեզ մի քանի ենթաբաժիններից կազմված փաստաթուղթ էր ուղարկել, ըստ որի՝ ավելի քան մեկուկես տարվա կտրվածքով ՀՀ-ն դրսից 11 մլն 386 հազար դոլար գումար է ստացել: Թեեւ այս գումարներից վարակի կանխարգելման ու բուժման համար միջոցներ են ձեռք բերվել, բայց, այդ գումարներից զատ, նաեւ նյութական (սարքավորումներ, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն) օժանդակություններ են եկել:

Համավարակի օրերին Հայաստանին ձեռք են մեկնել Չինաստանը, Կատարը, Նիդերլանդները, Եվրամիությունը, Ասիական զարգացման բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գերմանիան, Կանադան, Կորեան, ՄԱԿ-ն ու այլ կառույցներ եւ պետություններ:

Ու թեեւ ինչքան էլ միջազգային կառույցներն ու պետություններն ամենատարբեր տեսակի օժանդակություններով սատար են կանգնել մեր երկրին, այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր քաղաքացիների բուժումն է անվճար իրականացվում: Հանուն արդարության փաստենք, որ բժշկական կենտրոնների՝ կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար առանձնացված վերակենդանացման կամ ստացիոնար բաժանմունքներում քաղաքացիներին ըստ պատճաշի բուժօգնություն է տրամադրվում, մասնագետ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան։ Պատկերն այլ է, սակայն, երբ քաղաքացին վարակի դեմը տան պայմաններում է առնում: Այս դեպքում անհատն ինքն է հոգում թե՛ հետազոտությունների, թե՛ բժիշկներին վճարելու, թե՛ դեղորայք ձեռք բերելու ծախսերը: Ստացվում է՝ դոնոր կազմակերպություններն ու երկրները հնարավոր ամեն ինչով՝ դիմակից ու ձեռնոցից մինչեւ արհեստական շնչառության սարքեր, օժանդակում են, բայց վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը:

ՀՀ քաղաքացին, եթե հիվանդանոցում ստացիոնար չի բուժվում, ապա ստիպված է կորոնավարակի բոլոր ծախսերն անձամբ հոգալ, ընդ որում՝ էժան չէ Քովիդ19-ից բուժումը՝ հետազոտումից մինչեւ դեղորայք»,-գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի