Արտաքին 4 տարի առաջ - 16:54 05-12-2021

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը:

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիդ Դրմեյանը նշել է.

«Նախորդ անգամ մենք բարձրացրինք այս հարցը մի քանի անգամ դատարանի առջև, մի քանի անգամ դիմում գնաց, և արդյունքում ծանուցում ուղարկեց նախարարների կոմիտեին, որ իր որոշումները չեն կիրառվում, որ նախարարների կոմիտեն իր հսկողության տակ պահի այդ հարցը: Այս դեպքում էլ, եթե ունենանք նման վիճակ, դիմելու ենք այդ մեխանիզմին, ուղղակի հարցը բացառապես դատարանի հայեցողության ներքո է, ինքն է որոշելու՝ ծանուցե՞լ, թե՞ ոչ: Հուսանք՝ գործը դրան չի հասնի, և դեկտեմբերի 6-ին կունենանք ինչ-որ պատասխան ադրբեջանական կողմից:

Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով ադրբեջանական հսկողության տակ անցած 4 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել իրավապաշտպանները, անցած շաբաթ Եվրադատարանը բավարարել էր պահանջը: Թե քանի՞ հոգու գործով է Ստրասբուրգ դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝ չի հստակեցվում: Միջազգային իրավունքի փորձագետի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ժամկետը խախտելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հարթակում ձգձգել հարցը՝ քաղաքական նպատակների համար:

Իր հերթին միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշել է. «Ադրբեջանը հայտնի է արդեն, չմոռանանք առաջին ռեֆորմներից 2014-ից հետո առաջին վարույթը, որ հարուցվել էր, որ կոնկրետ գործով Ադրբեջանը հրաժարվում է կատարել, եղել է հենց Ադրբեջանը՝ Մամադովի գործով: Որոշակի իմիջ արդեն կա Ադրբեջանի դեմ ձևավորված և՛ նախարարների կոմիտեում, և՛ Եվրադատարանում վճիռների չկատարման առումով: Լրագրողի հետ կապված գործ է՝ ազատությունից զրկված էր և ՄԻԵԴ-ի որոշումով հրահանգվել էր ազատ արձակել նրան, Ադրբեջանը մոտ 3 տարի չէր կատարում այդ որոշումը:

Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով պետք է գերիների մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնի: Դատարան ներկայացված դիմումները կոնկրետ անձանց վերաբերյալ են: Ուստի Ադրբեջանի պատասխանից հետո որոշակի հստակություն կմտցվի, թե նոյեմբերի 16-ի գործողությունների հետևանքով դեռ քանի զինծառայող է պահվում Ադրբեջանում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը