Արտաքին 4 տարի առաջ - 14:19 04-12-2021

ԱՄՆ հետախուզությունը մանրամասներ է հաղորդել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին. AP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին լրագրողների հետ զրույցում խոստացել էր «շատ, շատ դժվար» դարձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ձեռնարկումը։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկյան վարչակազմի աղբյուրի, ԱՄՆ հետախուզությունը պարզել է, որ Ռուսաստանը ծրագրում է հնարավոր ռազմական հարձակումը 2022 թվականի սկզբին։

Ինչպես հաղորդել է AP գործակալությունը, նոր հետախուզական տվյալների համաձայն՝ ռուսները նախատեսում են մոտ 175 հազար զինծառայող տեղակայել Ուկրաինայում գործողության համար։ Բայդենի վարչակազմի անանուն ներկայացուցիչը նշել է, որ այս խմբավորման գրեթե կեսն արդեն տեղակայվել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող տարբեր կետերում։ Ծրագրերը նախատեսում են 100 գումարտակային մարտավարական խմբերի տեղափոխում՝ զրահատեխնիկայով, հրետանիով և սարքավորումներով:

Նա հավելել է, որ հիմնական պահանջը, որը Ռուսաստանը ներկայացնում է ԱՄՆ-ին, երաշխիքներն են այն բանի, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։

Անձամբ Բայդենը, պատասխանելով ամերիկյան հետախուզության եզրակացությունների մասին հարցին, նշել է. «Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, և ես ակնկալում եմ, որ մենք Պուտինի հետ երկար քննարկում կունենանք»։

Միաժամանակ ամերիկացի փորձագետները նշում են, որ Ուկրաինայի բանակն այսօր ավելի լավ է զինված ու պատրաստված, քան նախորդ տարիներին։ Նրա հետ հանդիպումը, ինչպես նաև պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Արևմուտքի կողմից, լուրջ վնաս կհասցնեն ռուսական տնտեսությանը, եթե Մոսկվան ռազմական գործողություններ սկսի Կիևի դեմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը