Ներքին 4 տարի առաջ - 21:15 03-12-2021

Վթարի ենթարկված ավտոմեքենան Արայիկ Հարությունյանի ծառայողականն է

Yerkir.am-ը գրում է․ «SHAMSHYAN.com-ն այսօր լուր հրապարակեց, ըստ որի՝ Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ըստ կայքէջի տեղեկության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է: Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ով է վիրավորված անձը:

Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պադավատապետության» դեմ պայքարի շրջանակներում է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը