Խոսք 4 տարի առաջ - 19:51 03-12-2021

Նմանատիպ հանդիպումներից կարելի է եզրակացնել, որ Բրյուսելում իրավիճակի հանգուցալուծում չի սպասվում. Հակոբ Բադալյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ստոկհոլմում հանդիպել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում։ Թե ինչ կտան ՀՀ-ին այդ հանդիպումները, Oragir.news-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

-Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ստոկհոլմում հանդիպել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ։ Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն անդրադարձել է հրատապ հումանիտար լուծում պահանջող խնդիրներին։ Ի՞նչ սպասենք այս հանդիպումից։

-Այս հանդիպումը հիմք չի տալիս առանձնապես ակնկալիք ունենալ, որ այն կնպաստի ավելի շատ իրավիճակի կայունացմանը՝ քան բերի էսկալացիայի նոր ռիսկեր։ Եթե հաջողվի անգամ ունենալ այդպիսի ազդեցություն, առկա միջավայրում քիչ չէ, բայց առարկայական դրսևորում հանդիպումից հետո, որ կարող է լինել, ես չեմ սպասում, և հնարավոր է՝ այդ հանդիպումը Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ նախնական քննարկումների տրամաբանությունը ունի, և նաև որոշակի քննարկումներ Սոչիից հետո։ Մենք տեսնում ենք, որ չնայած նրան, որ Սոչիում արված պայմանավորվածությունները գործընթաց են, այդուհանդերձ որոշակի արգելակման կամ տեղապտույտի փուլում հայտնվեց ընթացիկ շաբաթվա ընթացքում։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել, ընդունել որոշում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում։ Այդ հանդիպման վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Իհարկե, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում է լինում, կարևոր է, և, բնականաբար, կարևոր փաստաթղթի մասին է խոսվում։ Փաստաթուղթը գնահատելու համար պետք է ծանոթ լինել դրան, իսկ ինձ, որքանով որ հայտնի է, այդ փաստաթուղթը հրապարակված չէ, և մենք ունենք միայն Լավրովի հայտարարությունը, գիտենք, որ այսպիսի հայտարարություն են ընդունել, իսկ ավելի ստույգ իմանալու համար պետք է սպասել, թե երբ կհրապարակվի այդ հայտարարությունը, և ինքնին այն, որ երեք համանախագահող երկրները ընդունել են համատեղ հայտարարություն, դա արդեն խոսում է այն մասին, որ առկա է որոշակի համատեղ աշխատանք, այդ աշխատանքում, բնականաբար, կան թե՛ համաձայնություններ, թե՛ անհամաձայնություններ՝ նկատի ունեմ միջնորդների միջև, բայց դա նաև նորմալ է, կատարյալ համաձայնության մթնոլորտում երբեք չի եղել և թերևս չի էլ լինելու։ Շատ կարևոր է, որ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում և համանախագահների գործունեության առումով ընթանա և հնարավորինս ակտիվանա։ Այդ տեսանկյունից մենք պետք է պատկերացնենք, որ ՀՀ-ի համար Մինսկի խմբի ձևաչափի աշխուժությունը և կենդանության նշանները, աշխատանքի տրամադրվածությունը շատ կարևոր է։

-Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Առհասարակ, ի՞նչ սպասենք այդ հանդիպումից։

-Ստոկհոլմյան հանդիպումը գուցե որոշակի նախնական քննարկումներ պարունակի Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ, դա նշանակում է, որ Բրյուսելում ինչ-որ հանգուցալուծում է սպասվում։ Բրյուսելի հանդիպումը իր վրա կրելու է ընդհանուր մթնոլորտի ազդեցությունը, այսինքն` չնայած նրան, որ կազմակերպողը ԵԽ-ն է, բայց, եթե օրինակ՝ ՌԴ-ի կազմակերպած Սոչիում եռակողմ հանդիպումը ունի իքս արդյունավետություն, չեմ կարծում, որ Բրյուսելի հանդիպումը իր արդյունավետությամբ կտարբերվի ՌԴ-ի կազմակերպած հանդիպման արդյունավետությունից, այսինքն՝ այստեղ իրավիճակը, ընդհանուր առմամբ, ինչպես արտահայտվում էր Սոչիում, մեծ հաշվով, այդպես էլ արտահայտվելու է։

-Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվելու։

-Բրյուսելի հանդիպումը նույնությամբ կրկնվելու է, ընդհանուր առմամբ, հիմա այնտեղ ազդարարվել են, որ մարդասիրական հարցեր են քննարկվելու՝ դատելով մեր վարչապետի հայտարարությունից, և ակնկալենք, որ այս հարցերում կլինի առաջընթաց, բնականաբար բոլորի համար առաջնայինը դիտվում է ռազմագերիների հարցը, և հուսանք, որ բրյուսելյան հանդիպումը գոնե այս առումով կունենա արագ և շոշափելի արդյունք։ Տեսանելի արդյունք Բրյուսելի հանդիպման առումով ես չեմ տեսնում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար