Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:28 03-12-2021

«Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Լոռու մարզի «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումներին դեպքի առթիվ 2019թ. մայիսի 6-ին 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենը 2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում 2008թ. նոյեմբերի 1-ին ձևականորեն հրամանագրել է որպես պահակ՝ 2009թ. ոչ պատշաճ ընթացակարգով` առանց հրամանագրելու և աշխատանքային պայմանագիր վերակնքելու՝ հաստիքը փոխելով գիշերային պահակի: Այնուհետև, տնօրենը հաստատապես տեղյակ լինելով Ա. Մ.-ի՝ փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտա­կանու­թյունները չկատարելու մասին, դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, ինչպես նաև հաշվապահի հաստիքն զբաղեցրած անձանց օժանդակությամբ, շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել է աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր և, աշխատավարձերի վճարման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով Ա. Մ.-ի կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իր աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման: Արդյունքում 2008-2010թթ.-ին յուրաքանչյուր ամիս վարորդն իր որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում, ստացել է վերջինիս անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները, դպրոցի տնօրենին փոխանցել դրա կեսը՝ ընդհանուր 535,165 ՀՀ դրամ գումար, իսկ մյուս մասը՝ 535,165 ՀՀ դրամ գումարը՝ տնօրինել անձամբ:

2011թ. հունվարից մինչև 2018թ. կրկին փոխադարձ համաձայնությամբ, դպրոցում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, հաշվապահի հաստիքներն զբաղեցրած նույն անձանց օժանդակությամբ կատարված նույն սխեմայով տնօրենի վարորդը յուրաքանչյուր ամիս որդու անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները ամբողջությամբ հաշվապահի միջոցով, նախ՝ կանխիկ եղանակով եղանակով, այնուհետև աշխատավարձի ստացման քարտային համակարգին անցնելուց հետո հաշվապահի մոտ թողնված բանկային քարտից կանխիկացման միջոցով աշխատավարձի գումարները փոխանցվել են տնօրենին:

Այդ կերպ Լ. Հ.-ն 2008-2018թթ. աշխատակիցների օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,175,999 ՀՀ դրամը:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի: Այդ թվում՝ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Լ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման կամ վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար, նրա վարորդին և դպրոցի հաշվապահին՝ տարբեր կերպ տնօրենի հանցավոր նշված արարքներին օժանդակելու, իսկ ՊՈԱԿ տնօրենի տնտեսական գծով տեղակալին և տնտեսվարին՝ պաշտոնեական կեղծիքի կատարմանն օժանդակելու համար:

Տնօերնի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք՝ որպես պատճառված վնասի վերականգնման երաշխիք:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստէ ության քննելու:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ